Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։ Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, hայ ժողովուրդը, որը դարեր շարունակ հալածանքներ է կրել իր հավատքի համար, կրկին դատապարտվել է էթնիկ զտման: Այս հայտարարությունն արել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել հայերին խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար։ Գիբսոնի խոսքով` պետք է հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները։

«Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ` մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»,–հավելել է նա։