Սեպտեմբերի 28-ին  տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 29-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝  «Արեւմտեան Հայաստանի/Արցախի  իրավիճակը»։

Zoom հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց  Բաքվի  հերթական ագրեսիայի հետևանքով Արևմտյան Հայաստանի նահանգ Արցախում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունների  մանրամասներ։ 

Նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների խորհրդին բողոք է ներկայացվել 2023 թվականի սեպտեմբերի 21-ին։ 

Բողոքը սահմանում է Արցախում կայուն խաղաղության պայմանները և բնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայից հետո, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բողոքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Արևմտյան Հայաստանի  արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարգոսյանը։ Իր խոսքում  նախարար Լիդիա Մարգոսյանը  նշեց, որ  հայ ազգը չի հրաժարվի Սեւրի պայմանագրով իրեն հասանելիք իրավունքներից։

https://www.facebook.com/watch/?v=146649338474977&t=0