Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ  Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով հրամանատարին մոտ կանգնած մարդկանց։

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2015-18 թվականներին զբաղեցրել է Արցախի  պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Նույն օրը ՝Բաքվի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալեց նաև 

ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը։