Չարենցը ասում էր, որ դաշնակները ամենապատասխանատու պահին դավաճանում են Հայաստանն ու հայ ժողովրդին:Այստեղ հարցը Չարենցի ասածը չի, այլ այն որ հենց դաշնակները սկսում են դավաճանել, ուրեմն ազգի համար ամենապատասխանատու պահը եկել է: Ամեն դեպքում պատմությունը այդ է փաստում: Western Armenia Tv-ին ներկայացնում է պատմական իրադարձություններ, որոնք մեկ դար անց կրկնվում են։
Առաջին աշխարհամարտը մեզ համար վերջացել է սոսկալի աղետով, իսկ դրանից եւ հազարամյա խավարից հետո վերականգնված պետականությունը դարձյալ չի լուծել մեր հարեւանների հետ գոյակցելու եւ համաշխարհային քաղաքականությունում ու միջազգային հարաբերություններում իր տեղը գտնելու գոյաբանական հարցը:
1920-2023 Պատմության չսերտված դասեր
«Խաղաղություն»
1920 թվականին թուրքական իշխանությունը, նվաճելու համար ամբողջ Հայաստանը, իր բոլոր քայլերը քողարկում էր խաղաղության անվան տակ։1920 թ. նոյեմբերի սկզբին Թուրքական իշխանության արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.«… Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:…Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն…Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները:
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Անցել է 103 տարի։ Իրավիճակը նույնն է, Թուրքական իշխանությունը հետապնդում է նույն նպատակը՝ նույն ձևերով, իսկ մենք անում ենք նույն սխալը»։