Google ինտերնետ ռեսուրսը խմբագրել է Ադրբեջանի  քարտեզը՝ վերացնելով հայկական բոլոր տեղանունները Արցախի տարածքից։ Նախկինում Google-ը միաժամանակ երկու տեղանուն էր նշում՝ հայկական (Ստեփանակերտ, Մարտունի, Մարդակերտ…) և ադրբեջանական (Խանքանդի, Խոջավենդ, Ագդերե)։

Չնայած ադրբեջանցի օգտատերերի և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներին՝ Google-ը պահպանել էր բնակավայրերի կրկնակի անվանումը։ Այժմ տեղանունները տրվում են բացառապես ադրբեջանական տարբերակով։