Բաքվի լրատվամիջոցները, հղում կատարելով գլխավոր դատախազությանը՝ հայտնում են Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։ Ըստ հաղորդման՝ Դավիթ Բաբայանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հոդվածների թիվը գերազանցում է 20-ը: 

Բաքվի լրատվականները ակտիվ գրում են նաև ՝  Լևոն Մնացականյանի մասին, ում  մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբրև  խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների։

Բաքվի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Բաքվի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։