ՏԱՍՍ  լրատվական գհործակալության փոխանցմամբ,Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն լքել Ստեփանակերտը և նրանց վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի աղբյուր Արցախի  նախկին ղեկավարների մերձավոր շրջապատից:

«Երեք նախկին ղեկավարներն էլ գտնվում են Ստեփանակերտում, հիմա ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ», — ասել է աղբյուրը։

Ըստ ՏԱՍՍ-ի, այդ բանակցությունների վերաբերյալ Բաքվի իշխանությունների կողմից առայժմ որևէ մեկնաբանություն չկա։

Ստեփանակերտում է նաև Արցախի  ներկայիս ղեկավար Սամվել Շահրամանյանը։ Ինչպես հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը, նա մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում մինչև ռազմական գործողությունների և գազի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ավարտը։