Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային 
հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների 
փոփոխությանը

 Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների և  շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։

Քանաանին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղությունն Իրանի համար չափազանց կարևոր է, և բոլոր խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Քանաանին հայտնել է, որ Իրանը կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ևս մեկ անգամ ընդգծել է՝ «երկիրը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»։                  Արևմտյան Հայաստանի կառավարությունը հետևում է տարածաշրջանի՝ և հատկապես Հայաստան պետության, որի անբաժանելի մասն է Արցախը, շուրջ բոլորն ընթացող իրագարձություններին: Մենք բազմիցս հայտարարել և այժմ էլ՝ մեկ անգամ ևս, հայտարարում ենք, որ չենք  ընդունում և չենք ճանաչում մեր  իրավական սահմանների, որոնք ընդունվել և ճանաչվել են 20-ից ավելի երկրների կողմից դեռևս 1920թ, որևէ փոփոխություն: Մեր սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն և դրանց  փոփոխություն ընկալում ենք իբրև ոտնձգություն ինքնիշխան պետության հանդեպ, որի իրականացնողները կպատժվեն միջազգային ատյանների կողմից և փոխհատուցում կվճարեն: 

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ որը տարածաշրջանի կարևորագույն պետություններից է, հարյուր տարվա ընթացքում երբեք չի ցուցաբերել որևէ ագրեսիվ վարքագիծ, բայց դա չի նշանակում, որ զուրկ է ինքնապաշտպանական դրսևորում ցուցաբերելու կարողությունից: Ողջ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, որ ունի ինքնիշխան պետություն և հարկ եղած դեպքում միացյալ ուժերով կլուծի իր առջև ծառացած բոլոր հարցերը: