Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Արցախից եկել են Արևելյան Հայաստան: Երեկ գիշեր ԱՀ ԱԱԾ տնօրենին ադրբեջանցիները թույլ չէին տվել հատել Հակարի կամուրջը, նրան տարել էին Ստեփանակերտ (ձերբակալել էին, ապա բաց թողել -), իսկ բանակցություններից հետո թույլ էին տվել գալ Արևելյան Հայաստան:
Որոշ ժամանակ անց տեղեկատվություններ տարածվեց, որ ադրբեջանական կողմը «հայտնաբերել է» Արցախի նախկին չորս նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և Սամվել Շահրամանյանին։ Փոխարենը բաց է թողել չորս այլ անձանց, որոնց այսօր առավոտից որպես պատանդ էր պահում։ Խոսքը ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի (Չոլկա), Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի, Արայիկ Հարությունյանի եղբոր՝ Արթուր Հարությունյանի և Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի մասին է։ Ըստ աղբյուրի ՝ չորս նախագահները թաքստոցում էին։ Քիչ առաջ տեղեկացանք, որ չորս պատանդներին բաց են թողել, որոնք արդեն հատել են Հակարիի կամուրջը, իսկ նախկին նախագահներին ամենայն հավանականությամբ արդեն ձերբակալել են կամ ձերբակալում են։
Հիշեցնենք, որ Բաքվի կողմից հետախուզվողների ցուցակն այսքանով չի սահմանափակվում։
Ցուցակում կան նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը:
ՀԳ. Քիչ առաջ Հաքքին.ազ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, հաստատել է Արցախի նախկին նախագահների գերեվարվելու փաստը: