Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է  Արցախի հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները։ Դատապարտում է նաև սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ի հավաստումն Փարիզի կողմից Արցախի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն։