Բուենոս Այրես, 30 սեպտեմբերի, 2023թ

ՊԱՏՄԱԿԱՆ ՍՈՒՏ

Այս պահին Արցախի, որն Արևմուտքում հայտնի է իբրև Լեռնային Ղարաբաղ, բնիկ ժողովուրդը, ով  ավելի քան 8000 տարի ապրում է այս տարածքում և հայ են, ստիպված են լքել իրենց հողերը, իրենց տները, իրենց հաստատությունները՝ փորձելով խուսափել մահից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ցեղասպանության հետևանքով և հուսահատորեն գաղթել Հայաստանի Հանրապետություն կամ ով գիտի ուր՝  «քաղաքակիրթ» աշխարհի հայացքի ներքո, որը, որպես շոուի հանդիսատես, դիտում է, թե ինչպես է ինքնիշխան և բնիկ ժողովուրդը բիրտ ուժի ենթարկվում աշխարհաքաղաքական մեծ տերությունների թողտվությամբ, որոնք հանուն փողի և իշխանության մանր շահերի մնում են անհաղուրդ՝ դավաճանելով  իբրև ժողովուրդ բնորոշվող անփոփոխ սկզբունքներին ու արժեքներին։

Հանուն փողի և աշխարհաքաղաքական դիրքավորման՝ իրենց առաքինի ու հզոր համարող այս կարևոր երկրները, որոնք աշխարհն առաջնորդում են եղբայրության դրոշի ներքո, բովանդակալից ու վեհաշուք ելույթներ են ունենում, իրենց մատուցելով բարի, արդեն դավաճանել են հայ ժողովրդին անցյալ դարի 20-ականների սկզբներին՝ աջակցելով  ի վնաս մեզ, Թուրքիայի նման ռազմատենչ, պարտված ու բարբարոս թշնամուն, չնայած այն հանգամանքին, որ մեզ հետ կողք կողքի կռված ավելի քան 500.000 զոհվածներ համագործակցում էին Հայաստանի հետ։

Նրանք դա նորից արեցին 1990-ականներին, երբ միտումնավոր անտեսեց իրենց իսկ կողմից 1920 թվականին ճանաչված հայկական պետությունը՝ ստեղծելով նոր հայկական պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն՝ բաժանելով հայ ժողովրդին երկու պետության միջև: Դարձյալ, երբ 30 տարի շարունակ սառեցվեցին Արցախի հայ ժողովրդի արդարացի պահանջները, չնայած այն հանգամանքին, որ արցախցի խիզախ ժողովուրդը դիմադրեց և հաղթեց Ադրբեջանի կողմից  իր տարածքը յուրացնելու իրեն  ապորինաբար պարտադրված պատերազմում։ 2020 թվականին նրանք թույլ տվեցին Բաքվին և Թուրքիային 44 օր շարունակ ռազմական բոլոր տեսակի հանցագործություններ իրականացնել Արցախի խաղաղ բնակչության դեմ,որ  Բաքուն գրավի հայկական ինքնիշխան տարածքի 85%-ը։ Անցյալ տարեվերջին հիմարի դեր խաղացին 10 ամսով Բերձորի ճանապարհի շրջափակման  ժամանակ, դրսևորելով թեթևսոլիկ վարքագիծ, թեև կարող էին հաշված րոպեների ընթացքում այն ​​ազատագրել: Այժմ, երբ Բաքուն ղեկավարող դիկտատորը հրամայել է  ծանր հրետանով և նորագույն տեխնիկայով գնդակոծել հայկական քաղաքները՝ մնացած 15 տոկոսը յուրացնելու համար, գերադասում են դիտել մեր ժողովրդի արհավիրքը՝ առանց մատը բարձրացնելու և տղամարդկանց, կանանց ծերերի ու երեխաների արժանապատվության հաշվին փող  շահարկելու,  ովքեր նրանց այս բարբարոսության մեղսակից են անվանում։

Նրանք նույնիսկ  այս նոր ցեղասպանության թույլտվության շեմին էին, որը   ֆիզիկապես կոչնչացներ բոլոր բնակիչներին (ինչպես եղավ 1915 թվականին), եթե արցախցիները չորոշեին հեռանալ՝ գոյատևելու համար, և այս ավերածությունը կարող է տեղի ունենալ մինչ «քաղաքակիրթ» աշխարհը շարունակում է խաղալ՝ «Ես դա չեմ արել» և Ալիևին թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում է։

Ո՞րն է տարբերությունը նրանց միջև, ովքեր յուրացնում են հողը և պահանջում են նրա բնիկ ժողովրդի անարժանապատիվ, անարդար ու սարսափելի զանգվածային  ֆիզիկականոչնչացումը, և նրանց միջև, ովքեր կարող էին դադարեցնել այս դրվագը և արդարադատություն իրականացնել, բայց հեռուստացույցով և բջջային հեռախոսներով դիտում են այս անհավանական էթնիկ զտումները։ XXI դարի կեսին?

Ոչ մի դեպքում.

Դուք՝ աշխարհի մեծ տերություններդ, համատեղ պատասխանատվություն եք կրում այն ​​ամենի համար, ինչ թույլ եք տալիս հիմա անել Բաքվին, ինչպես միշտ թույլ եք տվել Թուրքիային։

Խստորեն կոչ եմ անում բոլորին, ովքեր խոսում կամ գրում են Արցախի խիզախ ժողովրդի մասին, դադարել հիշատակել Արցախի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը պատկանելու մասին արված պատմական ստերը։

Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում՝ երբեք: Դրա մասին կան անհամար պատմական, վավերագրական և իրավական ապացույցներ՝ սկսած 1920 թվականի դեկտեմբերին Ազգերի լիգայում կազմված փաստաթղթերից և վերջացրած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նկատառումներով՝ միջազգային արբիտրաժային որոշում կայացնելիս, որը սահմանում էր Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական սահմանները։ Թուրքիան և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության  իշխանությունների փաստաթղթերը  ուղղակիորեն ճանաչել են, որ Արցախը Հայաստանի մաս է, և որ Արցախը միշտ պատկանել է Հայաստանին։

Պատմական սուտը հիմնված է բացառապես 1921 թվականին Իոսիֆ Ստալինի ստորագրած հրամանագրով՝ ով, հայկական կեղծ ազգայնականությանը ոչնչացնելու և կամայականություն թույլ տվող տնտեսական, քաղաքական և սոցիալական դոկտրինա պարտադրելու նպատակով, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությանը փոխանցել է երկու պատմական հայկական շրջանների վերահսկողությունը: Խոսքը Նախիջեւանի եւ Արցախի մասին է։

ԽՍՀՄ Կենտկոմի կողմից պարտադրված այս վարչակազմը երաշխավորում էր, որ ադրբեջանցիները Նախիջևանում իրականացնեին էթնիկ զտումներ, կոտորեին նրա բնիկ և հազարամյա հայ բնակիչներին, ստիպեին փրկվել նրանց, ովքեր կարողացել էին փախչել և, բացի այդ, զգուշորեն ոչնչացնել մեր սիրելի տարածքների հազարամյա հայկական մշակութային մնացորդները։

Արցախում դա չկարողացան անել, քանի որ առավել կոփված ժողովուրդը պայքարեց  վարչակազմի դեմ, և այնչկարողացավ իր տեղում  ամրանալ, քանի որ Արցախի հայ ժողովուրդը երբեք չէր պարտվել, նույնիսկ հիմա, երբ խաղաղ բնակչությունը կրկին ռմբակոծվեց, չնայած ստիպողաբար նահանջեք՝ իր գոյատևումն ապահովելու համար:

Խորհրդայնացումից հետո Խորհրդային Հայաստանի ղեկավարության եսասիրությունն ու ուրացողությունը, որպես ռեժիմի լավ զավակներ, պրագմատիկորեն և իշխանությունը պահելու համար, անկախությունը որոշեցին միայն իրենց և այդ 29 հազար քառակուսի կիլոմետրի համար, որը իրենք  պետք է տնօրինեին։ Միևնույն ժամանակ նրանք երես թեքեցին իրենց բոլոր հայ եղբայրներից ու քույրերից, ցրվեցին աշխարհի չորս կողմերը  ցեղասպանության հետևանքով,  որին ենթարկվել էին մեր նախնիները, ինչպես նաև հրաժարվեցին պաշտպանել 1920 թվականին ճանաչված հայկական պետության իրավունքները, որի մի մասն էին կազմում անգամ խորհրդային տարիներին։

1991 թվականին հայկական նոր պետության միջազգային ճանաչումը, որն իր տարածքում չընդգրկեց ոչ Արցախը, ոչ էլ Արևմտյան Հայաստանի բնակչությունը, որը մինչ օրս  ճանաչված հայկական պետության մաս է կազմում, կանխորոշեց  Արցախի և Նախիջևանի քաղաքական և իրավական ճակատաքիրը, որի ժողովուրդը այլ ելք չուներ, քան փորձել ստիպել աշխարհին իրեն ճանաչել որպես անկախ հանրապետություն, և այնտեղ սկսեց շրջանառվել ու ձևավորվել Ադրբեջանի պատմական սուտը՝ փորձելով յուրացնել մի. հող, որը երբեք իրեն չի պատկանել:

Այնտեղ, ադրբեջանական նավթադոլարների հաշվին, պատմաբաններն ու լրագրողները սկսեցին «անջատողականներ» անվանել 1920 թվականին ճանաչված հայկական պետությանը պատկանող հողում բնակվող հազարամյա  բնիկ  հայերին և լեգիտիմություն տվեցին Ադրբեջանի փորձերին՝ ապօրինաբար յուրացնելու իր համար միշտ խորթ տարածքը։

Մինչ աշխարհաքաղաքական աշխարհը ժպտում է Ադրբեջանին իր գազի, նավթի և Իրանի և տարածաշրջանում այլ թիրախների դեմ Արևմուտքի դաշնակից լինելու համար, Ալիևի կլանը վստահ է, որ աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչի  Արցախի Հանրապետությունը և գիտի, որ դա  տալիս է  գործելու ազատություն ու  նա կարող է անել և ասել այն, ինչ ցանկանում է և այդպես է անում՝ իմանալով, որ այն չի հերքվի աշխարհի կողմից, բացառությամբ արժանավոր մարդկանց առանձին բացառությունների, որոնք հարգելով մշտական ​​և ոչ նյութական սկզբունքներն ու արժեքները, խիզախություն ունեն հերքելու այդ կեղծ հերյուրանքները՝ իրենց ենթարկելով թուրքական և ադրբեջանական դիվանագիտության ստորությանը՝ գործելով տանդեմով։

Ադրբեջանը պատմություն չունեցող երկիր է, միայն 1918 թվականին գրանցված ոչ ճշգրիտ գրանցումներով, բայց նրանք ամբողջ աշխարհին անպատիժ ստում են, որ իրենք իրենց տիրած տարածքներից են, մինչդեռ իրենք Կենտրոնական Ասիայից ծագումով թաթարներ են։

Արցախը Հայաստանի հին թագավորության տասներորդ նահանգն էր Տիգրան Մեծի օրոք՝ Հայոց թագավորների թագավորի օրոք, ով կառավարում էր ողջ Միջագետքը և մ.թ.ա. 95-55 թվականներին կայսերական Հռոմի դաշնակիցն էր: Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը միշտ եղել է հայ ժողովրդի մաս, և իրավաբանորեն Արցախը 1920 թվականի միջազգայնորեն ճանաչված հայկական պետության նահանգ է, պետություն, որն այսօր գործում է և որն այսօր ունի իրավական շարունակականություն՝ շնորհիվ Արեմտյան Հայաստանի Հանրապետություն, Սահմանադրության, որը գրվել է 2004 թվականին եւ ավարտվել 2011 թվականին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված պետության իրավահաջորդ պետություն, դեմ է ՄԱԿ-ում Ադրբեջանի և Թուրքիայի այս կեղծ հայտարարություններին՝ հռչակելով բնիկ հայ  երի ձայնը, պաշտպանելով նրանց ինքնորոշման իրավունքը և. Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջելով վերադարձնել այս պետությունների կողմից յուրացված մեր հողերը:

Բայց «քաղաքակիրթ» աշխարհը, որը պետք է մեղադրեր Թուրքիային իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ իրականացնողի, և որը պետք է կանգներ հայ ժողովրդի կողքին, որպեսզի վերականգներ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իր հազարամյա հնությամբ և ավելի քան 8000 տարվա պատմություն ունեցող պապենական հողերով, այսօր, ցավոք, մեղսակից է Ալիևի և Էրդողանի բռնապետությանը՝ այդ մեղսակցությունից  հուսալքված, համեստ ու խիզախ ժողովրդի հաշվին։

Մենք՝ հայերս, երբեք չենք դադարի արդարություն պահանջել և փնտրել այն, ինչ իրավամբ մերն է միջազգային իրավունքով հայկական ճանաչված և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից յուրացված հազարամյա մեր յուրաքանչյուր գավառի համար։

Այսօր բոլորը կարծես տոնում են ինքնիշխան և խիզախ ժողովրդի տխուր և ողբալի զանգվածային գաղթը, որը ստիպված է պղծել իրեն՝ գոյատևելու համար:

Բայց մենք զգուշացնում ենք Ադրբեջանին, Թուրքիային և աշխարհաքաղաքական ուժերին, որ պատմության մեջ նման կարճաժամկետ հաղթանակները ոչ թե կանոն են, այլ բացառություն։ Մենք՝ հայերս, ըստ Դոստոևսկու, դեռևս նվաստացած ու վիրավորված ժողովուրդ ենք, բայց մենք արդեն զոհի դեր չենք խաղում։ Ցանկացած պահի ժողովրդի միջից կարող են հայտնվել հայրենասերներ, ովքեր կշտկեն իրավիճակը, ինչպես արդեն եղել է պատմության մեջ, և որպես պատմական նախադեպ ես մեջբերում եմ «Նեմեսիս» գործողության արդարացի գործողությունները, որին վերջերս հուշարձան կանգնեցվեց Երևանում.

Արցախը, Նախիջեւանը և մեր ամբողջ արևմտահայ հողերը պետք է ազատագրվեն և վերադարձվեն Հայաստանին։

Դադարեք ստել։

Արցախը չի եղել և չի հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս.

Արցախը Հայաստան է.

Եվ թեևԱրցախը, ինչպես և բոլոր հայերը, ովքեր գտնվում են այսպես կոչված հայկակսօր Արցախը իրավաբանորեն պատկանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը, և նրա ժողովուրդը արդարություն պահանջող աշխարհի բոլոր հայերի հետ միասին կվերադառնա իր հողերը։

Դոկտոր Վիլյամ Ա. Կարամանյան

Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս