Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է թրքախոս հայերի մասին: Նա տեղեկացրել է, որ մի քանի ամսից կամբողջանա եւ լույս կտեսնի տարիների աշխատանքը արդյունքը: Խոսքը 1984-87թթ ընթացքում Ադրբեջանի Կուր գետի ձախ ափին տարածված վարչական մի շարք շրջանների տարածքում հավաքված նյութերի մասին է: Նոր գիրքը գիտական ուսումնասիրություն է, 600-700 էջանոց այս հատորի վերջում եւս կլինի հուշագրության բաժին, այդտեղ ներկայացված կլինի Կուրի ձախ ափի 300 գյուղերի պատմությունը, ճարտարապետական հուշարձանները, չափագրումներ, անուներ:

Տեսաբլոգում Սամվել Կարապետյանը մի շարք հետաքրքիր մանրամասներ է պատմել այդ տարիների իր ուսումնասիրությունների, աշխատանքների մասին, թե ինչ դժվարություններ եւ խոչընդոտների է հանդիպել այդ ճանապարհին: