Արեւելյան Հայաստանի (ՌուսաՀայաստան) քաղաքականությունն արդեն տարբերվում է Արեւմտյան Հայաստանի (ԹուրքաՀայաստան) քաղաքականությունից

Սեպտեմբերի 29-ին հայկական զորքերն արդեն նահանջում էին Սարիղամիշից ու Կաղզվանից (Արեւմտեան Հայաստան)։ Արեւելեան Հայաստանում մինչև 37 տարեկան տղամարդկանց զորահավաք է սկսվում, ինչպես նաև մահապատիժ է սահմանվում դասալքության համար։

Հոկտեմբերի 14-ին հայկական ուժերը հակահարձակում են նախաձեռնում։ Շիրակի նահանգապետ Կարո Սասունին գրում է, որ հայկական զորքը շուրջ 12 հազար էր, այլ աղբյուրների համաձայն՝ մոտ 8 հազար։ Հայերը լիարժեք պատկերացում չունեին թուրքական ուժերի մասին։ Սասունին գրում է, որ գեներալ Սիլիկյանի տվյալներով թուրքական զորքի թիվը 4 հազարից ավելի չէր. միայն հարձակումը սկսելուց հետո է պարզվում, որ թուրքերն անհամեմատ ավելի մեծաքանակ ուժեր ունեին։

Հարձակման ժամանակ ի հայտ են գալիս հայկական զորքի կառավարման ճակատագրական թերությունները։ Կարո Սասունին գրում է, որ մի քանի զորամասեր նախատեսվածից 3-3,5 ժամ ուշացումով են սկսում գրոհը, ինչի հետևանքով մյուսները չեն կարողանում ամրանալ վերցրած դիրքերում, և թուրքերը, վերախմբավորելով ուժերը, իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունը։ Նույնը պնդում է նաև խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանը։

Ծանր պայմանագրեր և Առաջին Հանրապետության արևելյան (կովկասյան) մասի անկումը

Կարսի (Արեւմտեան Հայաստան) անկումից հետո հայկական բանակը թեև ամբողջովին ոչնչացված չէր և զգալի ուժեր էր պահպանել, սակայն բարոյահոգեբանական ծանր պայմաններում շարունակում էր նահանջել։ Դասալքությունը մեծ չափերի էր հասել։ Նոյեմբերի 7-ին Կարաբեքիրը զինադադարի առաջարկ է անում, որն ավելի շուտ վերջնագիր էր։ Հայկական կողմը ստիպված ընդունում է թուրքական պահանջները և թողնում Ալեքսանդրապոլը, բայց թուրքերը շուտով նոր պահանջներ են դնում՝ հայերը պետք է զիջեին մինչև Սուրմալու-Արաքս կայարան-Արագած լեռ-Նովո Միխայլովկա-Լոռիքենդ գիծը, ինչը մերժվում է։ Հարձակումը շարունակվում է և նոյեմբերի 16-ին թուրքերը վերցնում են Ջաջուռը։ 

Կովկասի Հայաստանի հայկական կողմը համաձայնում է զինադադար կնքել ու բանակցել թուրքերի հետ՝ միաժամանակ դիմելով Մոսկվայի միջնորդությանը։

1920 թ. նոյեմբերի 22-ին Երեվանի  հայկական պատվիրակությունն Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ մեկնում է Ալեքսանդրապոլ՝ թուրքերի հետ բանակցելու։ Մոտ 10 օրից հաշտության ծանր պայմանագիր է ստորագրվում դեկտեմբերի 2-ին, որով կովկասի Հայաստանը կորցնում է շուրջ 30 հազար քառ. կմ։ Թուրքերին է անցնում Սուրմալուն ու Կարսը, իսկ Զանգեզուրն ու Նախջևանը՝ Բաքվին։ Հայաստանը 1200 զինվորից ավելի զորք չէր կարող ունենալ և հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

Նույն օրերին Երևանում ստորագրվում է նաև կովկասի Հայաստանի խորհրդայնացման պայմանագիրը։