Skip to content
Բաքուն հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ներկայացվել են հանդիպմանը մասնակցելուց Բաքվի հրաժարվելու պատճառները։ Բաքուն առաջարկել է Թուրքիային մասնակցել հանդիպմանը և պնդել է դա։ Սակայն այդ հնարավորությունը, պարբերականի բնորոշմամբ, չի ստեղծվել, և Ֆրանսիան ու Գերմանիան ընդդիմացել են։ Պարբերականը գրում է, որ Բաքվին առաջարկվող հնգակողմ ձևաչափում՝ Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ, ձևավորվել է իբրև թե «հակաադրբեջանական մթնոլորտ»։ Իբրև հանդիպումից հրաժարվելու պատճառ՝ նշվում է նաև Ֆրանսիայի իբրև թե «ոչ կոնստրուկտիվ պահվածքը»։ «Բաքուն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում։
Post Views: 26