2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Բաքվի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Կրեմլում ստորագրեցին ՌԴ եւ Բաքվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:
Ինչքանով այդ հռչակագիրը ազդեց Հայաթափված Արցախի ճակատագրի վրա։
Վերջին ամիսների զարգացումները ցույց են տվել, որ Բաքվի արտաքին քաղաքականության համար Ռուսաստանը ամենահեղհեղուկն է և ամենաքիչ հասկացվածը արտաքին դերակատարների համար։ Ադրբեջանի քաղաքական վերնախավի տարբեր հատվածների դերը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևավորելու հարցում և՛ չափազանցվել է, և՛ թերագնահատվել՝ ավելի անորոշ դարձնելով քաղաքական իրականությունը:
2022-ի փոխգործակցության մասին հռչակագրում կա մի կետ, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Բաքուն միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաեւ անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարելու եւ չեզոքացնելու համար։ Մեկ տարի անց ՝ Բաքվի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որով տեղեկացնում է Արցախի տարածքում այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ «երկրի տարածքում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ Ադրբեջանական կողմը պնդում էր, իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերջին մի քանի ամիսներին «տարբեր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, շարունակել են ականապատել Ադրբեջանի տարածքները, կատարել են մարտական դիրքերի ինժեներական բարելավումներ, ինչպես նաև մեծացրել են խրամատների և ապաստարանների քանակը, ինչը հանգեցրել է լարվածության աճի»։
Ադրբեջանական կողմը հայտնում էր, որ իր գործողությունների մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Ակնայում տեղեկայված թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։ Վերջին իրադարձություններից հետո կարող ենք հստակ ասել, որ ըստ Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հռչակագրի ՝ նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի և հետևողականորեն խարխլվում են Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։