Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.
Բաքվի գործընկերները պետք է միանշանակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, նրանք չեն ընդունի դատարկ հռետորաբանությունը և կիսատ-պռատ քայլերը: Բոլոր կողմերի վախը և վստահության բացակայությունը կարևոր են դարձնում կայուն միջազգային ներկայությունը, որպեսզի վերադարձի իրավունքը լինի իմաստալից, ոչ թե տեսական:Գրանադայի բանակցություններից Ալիևի հրաժարումից հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և միջնորդական բանակցություններում ներգրավված մյուսները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ընդգծելու կոնկրետ քայլերը, որոնք Բաքուն պետք է ձեռնարկի վերադարձի իրավունքը հեշտացնելու համար, լինի դա կարճաժամկետ այցերի դեպքում՝ մնացած իրերը հավաքելու, գերեզմաններ այցելելու և այլ նպատակաների համար, կամ նրանց համար, ովքեր ցանկանում են մշտապես վերադառնալ, նշել է Human Rights Watch-ը: Նրանք, ովքեր նախընտրում են ընդմիշտ չվերադառնալ, պետք է փոխհատուցում ստանան իրենց ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել իրենցից հետո թողած ցանկացած իր, ինչպես նաև մուտք գործել ցանկացած բանկային հաշիվ, օրինակ՝ կենսաթոշակները ստանալու համար: Բաքուն նաև պետք է ապահովի, որ տարհանվածների ունեցվածքը պաշտպանված լինի թալանից կամ այլ վնասից։
Վերադարձողների համար Բաքուն պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիությունը և կոնկրետ երաշխիքներ տա՝ պաշտպանելով մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքներն առանց խտրականության իրականացման։
Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման կառույցներում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ Բաքուն պետք է ձեռնպահ մնա 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարդկանց հետապնդելուց։
Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Արցախի էթնիկ հայ բնակչության համար:Բաքվի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որ Բաքվի իշխանություններն այս տրավման և կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ արցախահայության կարգավիճակը միանշանակ է, արցախահայությունը բնիկ է, հետևաբար նրանց վրա տարածվում են բնիկների իրավունքները, նրանք ինքնիշխան են իրենց տարածքի վրա։