Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ դեմ է ռազմական ուժի կիրառմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր կանցլեր Շոլցը հեռախոսով զրուցել է Իլհամ Ալիևի հետ: Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը»,- նշել է Հոֆմանը։ «Շոլցը ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է իրավիճակի բանակցային կարգավորմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», — հավելել է նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, ըստ Հոֆմանի, ունեն դաշնային կառավարության լիակատար աջակցությունը։

«Կանցլերն ընդգծել է Արցախում իրավիճակի և դրա զարգացման առնչությամբ հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը»,- հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։