Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 30-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝ «Արեւմտեան Հայաստանի/Արցախի իրավիճակը»։ Zoom հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Բաքվի հերթական ագրեսիայի հետևանքով Արևմտյան Հայաստանի նահանգ Արցախում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունների մանրամասներ և հետևանքները։
Նախագահ ՝ Արմենակ Աբրահամյանը համեմատական տարավ 1920-ի և 2023-ի միջև։
Նախագահը ընդգծեց, որ չեղյալ և անվավեր է համարել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Սահմանադրությանը չհամապատասխանող պարոն Սամվել Շահրամանյանի ստորագրած որոշումը ։
Արմենակ Աբրահամյանը հիշեցրել է, որ 1920 թվականին ճանաչված Հայաստան պետության անբաժան մաս կազմող Արցախի նահանգի Բաքվի իշխանությունների կողմից ռազմական ուժով մասնակի կամ ամբողջական օկուպացիան, ներառյալ՝ Ադրբեջանի հետ նրա սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, պետք է իրականացվեր բանակցությունների միջոցով՝ համաձայն Սեւրի պայմանագրի 92-րդ հոդվածի:
Zoom հանդիպամն ժամանակ տեղի ունեցավ նաև հարց-պատասխան։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը պատասխանեց՝ Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ընտրությունների թեկնածուների հարցերին։
Ամփոփելով հանդիպումը Արմենակ Աբրահամյանը նշեց, որ շարունակելու է պաշտպանել Արցախի հայերի իրավունքները ։