«Արևելքում կրկին պատերազմ է, այս անգամ՝ արաբ-իսրայելական: Արևելքում պատերազմները չեն ավարտվում, ուղղակի հրադադարներն են լինում երկար կամ կարճ:Այս ամենը հայերիս հետ ունի ուղղակի կապ. առաջին՝ պատերազմի կրակը, որը մեզանից շատ հեռու չէ, կարող է ընդլայնել իր տարածման արեալը հասնելով մեր անմիջական սահմաններին: Երկրորդ՝ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, այնպես էլ Երրորդ համաշխարհային սկսված պատերազմը կարող է ավելի թեժանալ Արցախի սպանությամբ: Ամբողջ աշխարհի առջև և բոլորի մասնակցությամբ սպանվեց Արցախը, ինչից օրեր հետո տարածաշրջանում խաղաղությունը ոչ թե եկավ, այլ կարծես երկար ժամանակով հեռանում է հաշվի առնելով արաբ-իսրայելական հակամարտության աշխարհաքաղաքական խորքը, դրանում ուղիղ կամ անուղղակի ընդգրկված մեծ խաղացողներին:«Արցախը տանք հանգիստ ապրենք» սխալական մտածողությունը, փաստորեն, տարածված է ոչ միայն Հայաստանյան որոշ շրջանակներում, այլև համաշխարհային քաղաքական մտածողության մեջ և հիմա այդ տարատեսակ համաշխարհային խաղացողները Արցախը տալուց հետո հասկանալու են, որ հանգիստ չեն ապրելու: Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, այլև, փաստացի, տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության երաշխավորը, որը հենց այդ ամենի շահառուները գիտակցելով կամ չգիտակցելով չեզոքացրեցին:
Հ.Գ. Վերաձևակերպելով համաշխարհային խաղացողներից մեկի վերջերս արված հայտնի արտահայտությունը. «Իսկ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չկա հայկական Արցախը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որը տարիներ շարունակ հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին և ունի իր հստակ տեսլականը աշխարհում ընթացող գործընթացների վերաբերյալ: Մենք բազմիցս շեշտել ենք Հայաստան պետության դերն ու կարևորությունը համաշխարհային նոր քարտեզի ձևավորման հարցում: Հայաստան պետությունն այն ելակետն է, որից պետք է սկսվեն նոր զարգացող բոլոր գործընթացները:Նախիջևանի, Ջավախքի և Արցախի ժամանակավոր կորուստը դեռ չի նշանակում, որ դեռևս 1919թվականին ստեղծված Հայաստան պետությունը , որը 1920թվականին դե յուրե և դե ֆակտո ճանաչվել է ավելի քան քսան պետության կողմից՝ գոյություն չունի: Հայաստան պետությունը կա և կա սեփական հողում ապրող բնիկ հայը, ով իր Հայրենիքի տերն ու տիրականն է և միշտ պատրաստ է պայքարելու նրա ապագայի համար: