«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են Արցախյան հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը:

Իսկ ի՞նչ է Ազգերի ինքնորոշման իրավունքը. այն ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համաձայնագրի՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։

Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով:Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը:
Բանակցային գործընթացը, թերեւս, գլխիվայր շրջվեց 2020թ-ի 44 ֊ օրյա պատերազմից հետո, երբ հայկական կողմի բանակցային դիրքերն ամբողջությամբ խարխլվեցին:


ՀՀ իշխանությունները անդառնալի սխալ թույլ տալով, կանաչ լույս վառեցին Բաքվի ագրեսիայի եւ ռազմական գործողությունների համար, ինչի արդյունքում ունենք այսօրվա ցավալի իրավիճակը, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի մեկից արդեն, առհասարակ, կլուծարվի:

«Ժողովուրդ օրաթերթ»-ը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվել է, արդյո՞ք հավանական համարում է նույնիսկ այս պայմաններում ինքնորոշման իրավունքի հարցը օրակարգ բերելը, եւ ի՞նչ քայլեր են անում Արցախից բռնի տեղահանված պաշտոնյաները եւ պատգամավորները այս ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում են ԱԺ նիստ հրավիրել այդ օրակարգով և հարց բարձրացնել.

«Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ, ամեն բան ավարտվեց: Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի:
Այս փուլում որեւէ բան չեմ բացառի, սակայն, ժամանակ է պետք այդ ամենը կազմակերպելու եւ հաշվարկված քայլեր անելու համար»,-ասաց Արցախի հանրապետության պատգամավորը»:           Արևմտյան Հայաստանի կառավարությունը  2023թվականի սեպտեմբերի 25 -ի հայտարարությանբ արդեն ասել է՝ չի ընդունում և չի ճանաչում որևէ մեկի կողմից բանավոր հնչեցրած կամ ստորագրված որևէ հայտարարություն, որը հակասում է Հայաստան պետության Գավառ հանդիսացող Արցախի՝ որին Արևմտյան Հայաստանի հանրապետությունը իր իսկ հրամանագրով ճանաչել է իբրև իր նահանգ, շահերին: Արցախը կա, գոյություն ունի, քանի-որ կա նրա բնիկ ժողովուրդն իր հազարամյա մշակույթով և գիր ու գրականությամբ: Սա ժամանակավոր դադար է հայ ժողովրդի վերջնական և միասնական պետականության կայացման գործընթացում: Հաղթանակը մոտ է: