ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի հնարավորությունները՝ Բաքվի կողմից գերեվարված, այդ թվում 44-օրյա պատերազմի ժամանակ, հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հարցում: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել բախվել ողբերգական իրադարձությունների կամ հայտնվել են դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորությունների չափով։ Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ այս դեպքում դուք խոսում եք Արցախի հետ կապված տարածքի մասին, ապա այս հարցն ավելի լավ է ուղղել Բաքվի և Հայաստանի իշխանություններին»,- նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան երկկողմ և եռակողմ ձևաչափերում բազմիցս կոչ է արել գործընկերներին ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ այժմ դրա համար լավագույն պայմաններն են ստեղծվել: «Հուսով ենք՝ այդ հարցը հաջողությամբ կլուծվի»,-հավելել է նա: