Արդարադատության միջազգային դատարանը դեռ ժամանակ ունի կանխելու էթնիկ հայերի հարկադիր տեղահանումն անշրջելի դառնալը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավական հարցերով Արևելյան Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` դիմելով դատարանի ներկայացուցիչներին։ 

Արևելյան Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ  Բաքուն  բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները կամ դրանցով փորձել հիմնավորել իր կողմից կոնվենցիայի խախտումները:

«Տվյալ հանգամանքներում  Արցախի  հայազգիների իրավունքները պաշտպանող աներկբա միջազգային միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել այն էթնիկ զտումը, որն Բաքվի իշխանությունը  իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը  Արցախում  և կանխել դրա իսպառ ջնջումը. մի բան, որ արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Բաքվի  այլ մասերում»,– ասաց նա։

Եղիշե Կիրակոսյանը վստահ է, որ դատարանի միջանկյալ միջոցները կարող են նաև շինծու մեղադրանքներից պաշտպանել  Արցախի  առևանգված ռազմաքաղաքական առաջնորդներին։

Սակայն նա զգուշացնում է, որ եթե դատարանի որոշման մեջ ինչ որ անորոշություն լինի, ապա Բաքուն  դա կշահարկի և կապահովի Արցախում  էթնիկ հայկական ներկայության և պատմության վերջնական ոչնչացումը։