Արցախի փախստականները էթնիկ զտումների զոհ են. Բաքուն ուզի, թե չուզի՝ դա այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Այս մասին ՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Բաքվի դեմ Արևելյան Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Պիեռ դ’Արգենը։
Նրա խոսքով, հայերի կամավոր հեռանալու մասին Բաքվի հեքիաթները պարզապես ծիծաղելի են, և դա գիտակցում է նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր մենք, հավանաբար, նորից կլսենք մի հեքիաթ, որտեղ դահիճը զոհին մեղադրում է իր տառապանքների համար։ Բաքուն ամեն ինչ անում է իրավիճակը վատթարացնելու և էթնիկ զտումների համար: Ագրեսիայի հաջորդ օրը Ալիևն ասաց, որ Բաքուն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ հայ բնակչությունը լքում էր տարածաշրջանը, և Ալիևը շուտով հայտարարեց «մեծ վերադարձի» ծրագրի մասին։ Սա ռասիստական ծրագիր է, որը ներառում է հայերին ադրբեջանցիներով փոխարինելը»,-ասաց դ’Արգենը։