Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 31-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝  «Արեւմտեան Հայաստանի/Արցախի  իրավիճակը»։ 

Հիմնական զեկուցող Բենիամին Հովհանիսյանը թուրքերենով ներկայացրեց Արևմտյան Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը և ուրվագծեց ընթացող ընտրական գործընթացը՝ կոչ անելով թեկնածուներին ավելի շատ ջանքեր գործադրել ձայներ հավաքելու համար մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։

Zoom հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց  Բաքվի  հերթական ագրեսիայի հետևանքով Արևմտյան Հայաստանի նահանգ Արցախում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունների  մանրամասներ և հետևանքները և մասնակիցների հետ քննարկեց թե ինչպես պետք է կազմակերպվի  հետագա ընտրություննեը։