Մոսկվան պատրաստ է կազմակերպել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ Ռուսաստանը կօգնի ապահովել, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Պուտինն ընդգծել է, որ, անշուշտ, ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, Ռուսաստանը միայն պատրաստ է դրա համար համապատասխան պայմաններ ստեղծել։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի աջակցությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ «Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»,– նշել Է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը Արցախում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը, սակայն, հիշեցնում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունը չի խանգարել Բաքվի իշխանություններին իրենց պապենական տարածքից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտում (ցեղասպանություն) իրականացնելու համար։ 2023 թվականի սեպտեմբերին սա կմնա պատմության տարեգրության մեջ: