Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը: Կլաարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:

«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորման ճանապարհին առկա հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Բաքուն ու Երևանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Մենք ակնկալում ենք, որ այդ փոխադարձ շփումը կամրապնդվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման ժամանակ»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի ղեկավար  Իլհամ Ալիևի,Արևելյան  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին Բրյուսելում: