Սոս Մուշեղի Ղուկասյանը ծնվել է 1999թ Հունվարի 19-ին`Ճարտարում:Տան ամենափոքրն էր,բայց ամենախելացին,ամենաիմաստունը,ընկերների,բարեկամների ամենասիրելին,բոլորին`օգնող ձեռքը:Դպրոցն ավարտելուց հետո  մասնագիտությունն արդեն պարզ էր`զինվորական ։ Սոսը իսկական հերոս էր,շարունակելով քեռու`Սոսի աշխատանքը,իր շրջապատում միայն հարգանք ու սեր էր վայելում: Սոս Ղուկասյանը  սովորել է ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Գերազանց ավարտելով  ռազմական ակադեմիան, շտապեց հայրենի Ճարտար: Իր խոսքերով իր տեղը Ճարտարում էր,իր հողի վրա: Երբ անցավ աշխատանքի սկսվեց 2020 թվականի պատերազմը։ 44 օրյա պատերազմի ժամանակ վիրավորվում է։ Ընկերները հիշում են ,երբ իմացել են, որ Սոսը  վիրավորվել է՝ զանգահարել են ,որ բժշկի գնա, սակայն Սոսը հրաժարվել է  ասել է`բան չկա ու կրկին դիրքեր է շտապել:

2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Բաքուն Արցախի Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով երկու տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Արցախում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։ Եվ նորից պատերազմ առաջին գծում կանգնած էր կապիտանը`Սոսը, ով  կռվեց հերոսի պես,ու ընկավ հերոսի պես։ Իր 5 ընկերներին մարտի դաշտում չթողեց ՝ բոլորին փրկեց,բայց ինքն`անմահացավ:

Սոսի հարազատներից ՝ Նինա Մնացականյանը Սոս Ղուկասյանին նվիրված  բանաստեղծություն է գրել․

Մարտունու դիրքում նա անմահացավ,

Հավերժ սահմանի զինվորը դարձավ,

Կատարեց սխրանքներ նա բազում,

Ա՜խ,նա գիտեր,որ մայրն է սպասում։

Բնույթով էր նա իշխող,քաջարի,

Աստված ծնողին թող մխիթարի,

Զավակ են կորցրել,այն էլ հայկազուն,

Մարտեր է վարել հպարտ,քաջազուն:

Իր տարիքից նա մեծ էր մտածում,

Տկարին օգնում,բոլորին խրատում,

Երազանք ու իղձ ուներ նա բազում,

Ավա՜ղ,երկինքը նրան էր սպասում։

Փոփոխական էր,հպարտ ու արի,

Խստապահանջ էր ամեն հարցում,

Ավա՜ղ,ընկավ նա մարտում քաջարի,

Իսկ ջահել կյանքին չեղավ փրկություն։

Խոնարհվում ենք քո շիրիմի առաջ,

Հերոս Սոս Ղուկասյան