World population review-ն հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, որ հազարամյակների ընթացքում առաջացել ու անհետացել են անթիվ ժողովուրդներ ու երկրներ, բայց դրանցից մի քանիսը առայսօր գոյություն ունեն։ Չնայած ազգային սահմանները, իշխող կառավարությունները և մայրաքաղաքները փոխվել են, սակայն այդ երկրները գոյատևել են, և  հասել են մեր օրեր։ Ցուցակում տեղ են գտել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան- Մարինոն, Եթովպիան, Եգիպտոսը։

Տարբեր պատճառներով կարելի է հստակ ասել, թե տասը երկրներից որն է ամենահինը։ Ամենահին երկրների ցանկում չորրորդ տեղում է նաեւ Արեւմտյան Հայաստանը։

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ մեր երկիրը Արևմտյան Հայաստանն ավելի հին է։

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստանը հանդիպում է աշխարհի հնագույն քարտեզներում և պատմության գրքերում։ Երբեմն որպես անկախ պետություն, երբեմն էլ՝ բաժանված հարևան կայսրությունների միջև, բայց միևնույն է Արևմտյան Հայաստան անունը միշտ նշվում է սկսած հին հունական և հռոմեական քարտեզներից մինչ օրս։ 

Մեզ հասած աշխարհի ամենահին աշխարհացույց քարտեզը բաբելոնյան քարտեզն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։

Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արևմտյան Հայաստանը, և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Ստացվում է, որ Արևմտյան Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Այս քարտեզին հաջորդում են հին հույների կազմած ատլասները, որոնցից յուրաքանչյուրի վրա Արևմտյան Հայաստանը նշված է որպես քաղաքակրթության կենտրոն, որը Կասպից ծովից ձգվում է մինչև Սև ծով։Մեր թվարկության I-II դարերում ապրած Պտղոմեոսի աշխարհագրության գրքում նշված են գետերի, քաղաքներ ու գյուղերի 8 հազար անվանում, որոնցից 167-ը պատկանում են Արևմտյան Հայաստանին։

Արևմտյան Հայաստանը որպես աշխարհի կենտրոն է դիտարկվում նաև հույն պատմիչ Հերոդոտոսի քարտեզում, որում, սակայն, Բաբելոնի ու Ասորեստանի փոխարեն նշված են Մարաստանը (Ատրպատական)։ Ծովից ծով Հայաստանը պատկերված է նաև երրորդ հնագույն քարտեզում` Ստրաբոնի ատլասում։