Բազմաթիվ գործոններ նպաստեցին Բաքվի վերջնական հաղթանակին Հայաստանի հետ Արցախի շուրջ երկարատև հակամարտությունում: Որոշ գործոններ արմատավորված են Հարավային Կովկասի բարդ պատմության մեջ։ Մյուսները վերաբերում են Հայաստանի և Բաքվի միջև չափերի, բնակչության և ռեսուրսների անհամամասնությանը: Ի տարբերություն Հայաստանի, որը քիչ բնական ռեսուրսներ ունի, Բաքուն էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր է և, հետևաբար, ի վիճակի է մեծ գումարներ ծախսել զենքի վրա, ասվում է Ամերիկյան Quincy Institute for Responsible Management ամսագրի Responsible Statecraft-ի հոդվածում:
Ի դժբախտություն Հայաստանի, Բաքուն նույնպես ավելի կարևոր է դարձել Արևմուտքի համար Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո: Սա նշանակում էր, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը պատրաստ չէին լուրջ ռիսկի դիմել Բաքվին զսպելու համար: Վերջապես, Հայաստանի վերջնական պարտությանը նպաստեցին միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունները և Հայաստանի խոցելի աշխարհաքաղաքական դիրքը: Այդ գործոններից էին Եվրասիայի վերահսկողության համար ռուս-արևմտյան ավելի լայն մրցակցությունը և Իրանին զսպելու և մեկուսացնելու Վաշինգտոնի 30-ամյա ջանքերը, որոնք մերժեցին Թեհրանին որևէ դերակատարություն Հարավային Կովկասում սառը պատերազմից հետո ձևավորվող տնտեսական և անվտանգության կառույցներում, եւ որ ամենակարևորն է՝ Բաքվիից, Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից նավթն ու գազը դեպի արևմտյան շուկաներ տեղափոխելու խողովակաշարերի կառուցման մեջ։ Այս նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները և Եվրոպան փաստացիորեն Թուրքիային տվել են առաջատար դեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ և՛ որպես Կենտրոնական Ասիայի պետությունների օրինակելի մոդել, և՛ որպես Արևմուտքի հիմնական տարածաշրջանային գործընկեր: Թերևս Հայաստանը պետք է այն ժամանակ տեսներ ազդանշանը և ավելի մոտենար Արևմուտքին` ձգտելով համաձայնության գալ Թուրքիայի հետ: Բայց հաշվի առնելով Օսմանյան կայսրության և Թուրքիայի հետ հայերի պատմությունը, դա հեշտ չէր անել, և Երևանը փոխարենը որոշեց ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ: Այսպիսով, կովկասյան վերջին հակամարտությունը դեռ չի ավարտվել, և սպասվում են ավելի մեծ բախումներ, հատկապես, եթե Ադրբեջանը շարունակի իր դժգոհությունն Իրանի դեմ՝ Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղեկություններ հայտնվեցին, որ Բաքուն և Թեհրանն այժմ փորձում են կարգավորել երկկողմ հարաբերությունները և նույնիսկ քննարկում են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տարանցիկ նոր ճանապարհ բացելու հարցը, ինչը կարող է մեղմել Թեհրանի որոշ հիմնական մտահոգությունները:
Այնուամենայնիվ, Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության խոր արմատացած աղբյուրները դժվար թե արագ լուծվեն, և, հետևաբար, պոտենցիալ հակամարտության ռիսկը մնում է բարձր, հատկապես, եթե Իրանի մրցակիցները ճնշում գործադրեն Բաքվի վրա»: