Արևմտյան հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, վարչապետ Սեդա Մելիքյանը և Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը երկօրյա  առաքելություն կատարեցին Արևելյան Հայաստանի մարզեր: 

Հոկտեմբերի 13-ին և 14-ին երկօրյա առաքելությունով եղան   Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում:  Հոկտեմբերի 13-ին եղան Եղեգիս համայնքի Արտաբույք գյուղում, որտեղ նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արևմտյան Հայաստանի զավակ, 44-օրյա պատերազմում զոհված հերոս՝ հետմահու Արևմտյան Հայաստանի քաղաքացու բարձր կոչմանն արժանացած Նորայր Սողոմոնյանի շիրիմին և Նորայր Սողոմոնյանի անվան տուն-թանգարան՝  ուր ծածանվում է Արևմտյան Հայաստանի դրոշը: Նրանք գրառում կատարեցին հուշամատյանում, ծանոթացան հերոսի կյանքի մանրամասներին  և հասկացան, թե ինչ արժեհամակարգում են ձևավորվում մերօրյա հերոս երիտասարդները, որոնք ոչ մի վայրկյան չեն վարանում զոհել իրենց կյանքը հանուն Հայրենիքի և այն արժեհամակարգի,որի կրողն են:Հպարտության բարձր զգացողությամբ նրանք վերադարձան Երևան՝ հասկանալով, որ Հայրենիքի պաշտպանները միշտ իրենց դիրքերում ամուր կանգնած են: 

Հոկտեմբերի 14-ին պարոն Աբրահամյանը, տիկին Մելիքյանն ու տիկին Հարությունյանն այցելեցին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ: Ծանոթացան սահմանային գյուղի կենցաղին, դպրոցականների առօրյաին: Մեծ Մասրիկի երկրորդ հիմնական դպրոցում, որի նկարչական խմբակի հովանավորներից է նաև Արևմտյան Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Արտաքին գործոց նախարարության և նախարար տիկին Լիդիա Մարգոսյանի:  Ծանոթացան նկարչական խմբակի երեխաների աշխատանքներին՝ հիմնականում այն աշխատանքներին, որոնք այս տարվա  նոյեմբեր ամսվա վերջին պետք է մասնակցեն միջմարզային մրցանակաբախշության: Մեծ Մասրիկը ևս սահմանամերձ գյուղ է և ունի իր յուրահատկությունները, որոնք հատուկ են բոլոր նմանատիպ գյուղերին:Նրանք մանրամասն ուսումնասիրեցին իրենց հուզող  բոլոր խնդիրները: Ոգևորված վաղվա օրվա հանդեպ երեխաների հստակ  լավատեսությամբ՝ նրանք վերադարձան Երևան իրենց հետ բերելով նրանց պատգամն ու իրենց տրված խոստունը: