Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների` սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծումը իրականացնելու ապահովումը։ Ստրասբուրգում ասուլիս ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Նա պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ԵՄ–ն բանաձև և մեկ զեկույց է ընդունել Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, արդյոք Եվրախորհրդարանը պատրաստվո՞ւմ է գործուն քայլեր անել այդ ուղղությամբ։
«Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»– ընդգծեց նա։
Մեցոլան նաև ասաց, որ ողջունում են Արևելյան Հայաստանի ու Բաքվի կողմից համաձայնեցված և Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպման փաստը։
«Խաղաղության բանակցությունները մեզ համար կարևոր են Բաքվի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,– հայտարարեց նա։