Բաքուն և Անկարան աջակցում են Հարավային Կովկասում Թեհրանի առաջ քաշած «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան բանակցային հարթակների։ Իրանի քաղաքականությունը միշտ էլ ուղղված է եղել տարածաշրջանի երկրների միջև երկխոսության միջոցով լուծելուն։ Դեռ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ Թեհրանը բազմիցս այդ մասին ասել է, և ոչ միայն արցախյան, այլև տարածաշրջանային այլ հակամարտությունների և խնդիրների կոնտեքստում։  Այս ֆորմատով միայն 1 հանդիպում է կայացել, օրակարգում ներառված են եղել տնտեսական և հաղորդակցությունների ապաշրջափակման, բայց ոչ քաղաքական հարցեր։ Իրանագետը շեշտեց, որ 2-րդ հանդիպման օրակարգը, որն Իրանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է կազմակերպել Թեհրանում, դեռևս հայտնի չէ։ Իրանական կողմը ցանկանում է, որպեսզի քաղաքական հարցեր քննարկվեն, բայց մեծ հարց է՝ արդյոք նույնը կցանկանան Թուրքական, Բաքվի և Ռուսաստանի իշխանությունները։ Եթե նայենք փաստերին, ապա նման ցանկություն նրանք չունեն։ Մյուս կողմից, Բաքուն վերջին շրջանում խուսափում է արևմտյան բանակցային հարթակներից ՝ աջակցելով այն գաղափարին, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:  Չի բացառվում, որ այժմ Բաքուն և Անկարան առաջ տանեն «3+3» ձևաչափը, որպեսզի չեզոքացնեն մյուս, տվյալ դեպքում՝ արևմտյան ձևաչափերը, որոնք իրենց համար ձեռնտու չեն: Նման իրավիճակ է եղել 2020 թվականին, երբ Անկարան և Բաքուն  դա անում էին ի հակակշիռ Մինսկի խմբի ձևաչափին։ «Նրանց համար սա պահեստային տարբերակ է, երբ ցանկանում են մյուս ձևաչափերը ձախողել կամ հետին պլան մղել։ 

Տեղին է հիշել, որ Իրանը միշտ է ձգտել է միջնորդի դեր կատարել։

Չնայած Իսլամական Հանրապետության ակտիվությանը՝ այդ ցանկությունը չեն կիսել այլ դերակատարներ։ Խոսքը ոչ միայն Անկարայի և Բաքվի մասին է, այլև Մոսկվայի, քանի որ ինքը ձգտում է բացառիկ միջնորդական դեր խաղալ։ 

Նույնիսկ ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները,  հազիվ թե էականորեն շեղեն Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասից։ Եթե մինչև 2020թ. պատերազմը Թեհրանն ավելի քիչ ուշադրություն էր դարձնում տարածաշրջանին, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։

Որքան էլ Իրանը զբաղված լինի այլ ուղղություններով, դժվար թե նա աչքաթող անի Արցախը և Սյունիքը։ Ընդ որում, իրանական փորձագիտական հանրությունը Պաղեստինի իրադարձությունները կապում է մեր տարածաշրջանի հետ նշելով, որ դա ուղերձ է Անկարային և Բաքվին. նրանց նույնպիսի դիմադրություն է սպասվում Հարավային Կովկասում։ Տեղին է հիշել, որ  չնայած 2022 թվականին ԻԻՀ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին, երկրի իշխանությունները զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ «ձեռքը զարկերակի վրա են պահում»։

Այս քարտեզն այն մասին է, թե ինչ տեղի կունենա Իրանի հետ, եթե Անկարան  մի օր կարողանա գրավել Արևելյան  Հայաստանը։ Ինչպես գիտենք , Թուրքմենիան, Աֆղանստանը և Պակիստանը Թուրքիայի դաշնակիցներն են։ Հաշվի առնելով սա, պարզ է դառնում, որ եթե հանկարծ Թուրքիան գրավի Արևելյան Հայաստանը, ապա նա շատ արագ իր ազդեցության տակ կառնի ամբողջ Կովկասը և Միջին Ասիան։