Արևելյան Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Բաքվի ՄԻՊ-ի հետ, սակայն՝ ապարդյուն։ «Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել, բայց արձագանք չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասել է  Մանասյանը։ Նա նշեց, թե Բաքվում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։ «Ի  սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- ընդգծեց Արևելյան Հայաստանի ՄԻՊ-ը։ Նա ասաց, թե անհնար է երաշխավորել, որ Բաքվում կկայանա գործերի արդար քննություն։

«Արցախից  տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև անգլերենով զեկույց է հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան։