Օրերս մարքեթոլոգ, գործարար, Արևելյան Հայաստանի գյուղնախարարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանը , իր միկրոբլոգում կիսվեց մի պատմությունով, որը բավականին մեծ քննարկումների  պատճառ դարձավ։ Մնացականյանը պատմել է, որ սեպտեմբերի 13֊ի մարտական գործողությունների ժամանակ , երբ հրադադար է լինում և արդեն դիակների փոխանակում պետք է անեն , ադրբեջանցի հրամանատարներից մեկը մոտենում է մեր կողմի ներկայացուցիչին , չորս զինվորի մարմին է ցույց տալիս և ասում է ՝ «Այս տղաների ինքնությունը պարզելուց հետո , ըստ արժանվույն հարգանքի տուրք կմատուցեք, չորս հոգով մինչև վերջ կռվել են մեր մի քանի տասնյակի հասնող զորքի դեմ , մեր կողմը տեսնելով , որ չի  կարողանում վերցնել հենակետը , հրետանային ու ԱԹՍ հնարավոր բոլոր միջոցները կիրառել են իրենց ուղղությամբ։ Երբ բարձրացանք դիրք ու տեսանք ընդամենը չորս հոգի են , ուղղակի չէինք հավատում, որ նման բան հնարավոր է։ Անձամբ ես իրենց մարմինների առջև կանգնել պատվի եմ առել և իմ անձնական զենքից չորս փամփուշտ եմ հանել դրել իրենց կրծքին‎ »‎ ։ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը նույնիսկ 200֊ից ավել նահատակների համար սգո օր չի հայտարարել։ Նույն  «Հերոսապատման» մասին Գագիկ Առուշանյանը նույնպես խոսել է։ Առուշանյանը պատմել է, որ իր որդին ՝ Առուշն ընկերների հետ հասել է Իշխանասար , և տեսել թե ինչպես են այդ  տղաները կռվում մինչև հաջորդ օրվա կեսօրը, այդ կետից գնդացրով  կռվող տղան վերջինն է զոհվել։ Գագիկ Առուշանյանը պատմել է, որ այդ հերոս տղաները  ամբողջ գիշեր ու մինչև հաջորդ օրը կեսօր մեկ րոպե դադար չեն տվել։Առուշն  ընկերների հետ ցանկացել են շրջանցելով օգնության հասնել, բայց դիրքը չորս կողմից ամբողջությամբ եղել է կրակի տակ և այդպես էլ չեն կարողացել հասնել տղաներին,այդ տղաները հերոսաբար են ընկել, այդպիսի զենք չկար, որ չօգտագործվեց այդ դիրքի վրա, բայց նրանք մինչև վերջ կռվեցին ու ընկան հերոսաբար։ 

Գագիկ Առուշանյանը նշել է, որ այդ զոհված տղաներից ոչ մեկի  ո՛չ անունը գրվեց, ո՛չ էլ մեծարման խոսք ասվեց։