Չեխիայի Սենատը Արցախում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել:
Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Արցախի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը։ Փաստաթղթում ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը՝ կոչ անելով Չեխիայի կառավարությանը, իր հնարավորությունների սահմաններում, պատրաստ լինել օգնություն ցուցաբերել հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են երեխա ունեցող կանայք և առանց ուղեկցության երեխաները։ Բանաձևը կոչ է անում Բաքվին թույլ տալ միջազգային դիտորդներին մուտք գործել Արցախ՝ հետևելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Արցախի մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել տարածքի համաշխարհային մշակութային ժառանգությունը։