ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև 3+3 (Բաքու, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության հարցը։«Համեմատվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության շուրջ մոտեցումները», հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս փակ հարթակներից շատերի հիմնական նպատակներից է Արևմտյան Հայաստանը մի կողմ քաշելու կամ չեզոքացնելու ցանկությունը, այդ թվում՝ Արցախում, հայերի իրավունքների հարցը։