Ժամանակին ՝ Science ամսագրում տպագրվել էր  անտիկ գենետիկայի վերաբերյալ առաջատար հեղինակներ Ջոզեֆ Լազարիդիսի և Դեյվիդ Ռայխի մի շատ հետաքրքիր հոդվածաշար: Հոդվածաշարը  կոչվում էր  «Հարավային աղեղի գենետիկական պատմություն. կամուրջ Արևմտյան Ասիայի և Եվրոպայի միջև» ։ Հոդվածաշարում՝  Ռայխը և Լազարիդիսը եկել էին  այն եզրակացությանը, որ նախահնդեվրոպական լեզուն պետք է ծագած լինի ոչ թե տափաստանում, ինչպես նախկինում կարծվում էր, այլ ինչ-որ տեղ Հայկական լեռնաշխարհում։

Այս ուսումասիրությունների շարքը պատճառ դարձան, որ թուրք գիտնականները  հրապարակեն ՝  Վանի (Տուշպայի) ուրարտական ​​ԴՆԹ-ին վերաբերվող ուսումնասիրությունները։

Western Armenia Tv-ին բազմիցս բարձրաձայնել է, որ Ուրարտական ​​թագավորության կենտրոն՝ Վանի ԴՆԹ-ն հիանալի համապատասխանում է հայերին: Այնուամենայնիվ, չնայած ուրարտական ​​մնացորդների բազմաթիվ պեղումներին, թուրքական իշխանությունները չեն ցանկանում հրապարակել գենետիկական տվյալները: Սակայն այդ «աղմուկ»‎-ից  հետո  վերջապես դա արեցին։ Նրանք ուրարտական ​​դարաշրջանի հինգ  հետազոտական աշխատանք են պատրաստել։ Արդյունքները ավելի տպավորիչ  են, քան  կարող էինք  ակնկալել:

Ուսումասիրություններից պարզ է դառնում, որ Վանի ուրարտացիները չեն տարբերվում ժամանակակից հայերից: 

Ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքի տարբեր պոպուլյացիաների վերը նշված PCA սյուժեից, հին վանեցի ուրարտացիները չեն տարբերվում ժամանակակից հայերից:

Մենք կարող ենք հաստատել այս արդյունքները նաև օգտագործելով G25 Vahaduo գենետիկական հաշվիչը, որտեղ մենք կարող ենք տեսնել տարբեր խմբերի գենետիկական հեռավորությունը միմյանցից: Որքան փոքր է այդ թիվը, այնքան ավելի մոտ են նրանք գենետիկորեն: 

Ինչպես տեսնում եք, բոլոր պոպուլյացիաներից Վանի ուրարտական ​​ԴՆԹ-ն ամենամոտն է ժամանակակից հայ բնակչությանը: Նրանք բառացիորեն չեն տարբերվում։ Մասնավորապես, Ուրֆայի, Կարինի և Կեսարիայի (նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք) հայերը շատ մոտ են վանեցի միջին ուրարտացուն։

Հարկ է նշել նաև, որ ժամանակակից հայերն այնքան մոտ չեն որևէ հին բնակչության, որքան Վանի ուրարտացիներին։ Այս ամենը անհերքելի վկայություն է այն բանի, որ երբ խոսքը գնում է գենետիկական փաստարկի մասին, ապա մինչ այժմ չպետք է կասկած լինի, որ ուրարտացիները պարզապես երկաթի դարաշրջանի հայեր են եղել և ուրիշ ոչինչ։