ԵՄ ԱԳ նախարարները հետաձգել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի քննարկումը: Այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

«ԵՄ արտգործնախարարները պետք է քննարկեին հայ-ադրբեջանական հարաբերություններն այսօր իրենց հանդիպմանը, սակայն հետաձգեցին հաջորդ ամիս։ Իսրայել-Պաղեստինի և Ուկրաինա-Ռուսաստանի շուրջ քննարկումները խլել են ամբողջ ժամանակը»,- գրել է Ռիկարդ Յոզվիակը իր X-էջում: