24-ամյա Շավարշ Մուրադյանը սեպտեմբերի 27-ին մեկնել էր ռազմաճակատ՝ ժամկետային զինծառայող եղբոր կողքին լինելու համար, սակայն եղբորը հասնել չէր հաջողվել․ նրան տարել էին այլ ուղղությամբ, որտեղ էլ մարտերի ժամանակ զոհվել էր 2 օր անց։
Շավարշի հայրը՝ Մարտուն Մուրադյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Շավարշը սիրում էր կրկնել, որ հորից է հայրենասիրություն ժառանգել։ Շավարշը Կապանի N 7 դպրոցում է սովորել ։ 11-րդ դասարանում, հաղթելով «ՖԼԵՔՍ» մրցույթում, մեկնել էր ԱՄՆ՝ սովորելու, վերադարձից հետո ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարանհամատեղ՝ բանկերից մեկում աշխատում:Հիմա Ամերիկյան համալսարանում Շավարշի անունով կրթաթոշակ է բացվել, որովհետև Շավարշը միշտ պայքարում էր, որ լավագույններն ուսման վարձի խնդիր չունենան։
Մասնակցելով 2016թ-ի ապրիլյան քառօրյային, ծառայության վերջում Շավարշը վերադարձավ երեք ՝ «Մարշալ Բաղրամյան», «Աղբյուր Սերոբ» մեդալներով եւ ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով։
Շավարշը պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Արծիվ-30» մահապարտ ջոկատի հետ էր մեկնել առաջնագիծ, սակայն նրան տարել էին ոչ թե Հադրութ՝ որտեղ ծառայում էր իր եղբայրը, այլ Մարտակերտ, քանի որ Ապրիլյան պատերազմի ժամանակ այնտեղ մասնակցել էր մարտական գործողությունների։
Շավարշ Մուրադյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ 24 տարեկանում։
Մահապարտների 8 հոգանոց խմբի հետ իր կողմից մղված մեկուկես ժամանոց մարտի վերջում Շավարշը զոհվել է, մյուս յոթը վիրավորվել են։