Արևմտյան Հայաստանի հայերի գենետիկակայի  տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են հայերին ավելի հստակ Արևմտյան Հայաստանի հայերին: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են Արևմտյան Հայաստանի տարածքը  և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրածների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք Արևմտյան Հայաստանից են գնացել։ Առհասարակ Արևմտյան Հայաստանի հայերը գենետիկ ընդհանրություն ունեն մի շարք այլ ժողովուրդների հետ՝ ներառյալ հրեաները, դրուզները(իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդ արաբներ) և Լիբանանի քրիստոնյաների։ Ըստ nature.com-ի ուսումնասիրությունների տեսնում ենք, որ  հայերը տարբերակիչ խմբեր են ձևավորում՝ սահմանափակվելով Եվրոպացիների, Մերձավոր Արևելքի և Կովկասյան ժողովրդների մեջ։ Ավելի կոնկրետ, հայերը Եվրոպացիների շրջանում ավելի մոտ են իսպանացիներին, իտալացիներին, ռումինացիներին, Մերձավոր Արևելքից՝ լիբանանցիներին, հրեաներին, դրուզներին և կիպրոսցիներին, Կովկասից՝ վրացիներին և աբխազներին։

People Of Ar-ի  ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ժամանակակից հայերը բրոնզեդարյան բնիկ մարդկանց խառնուրդ են, ովքեր պահպանում են միատարրությունը ավելի քան 3000 տարի, և մեծ ազգակցություն ունեն նեոլիթյան եվրոպացիների հետ։ 

Հայերի պատմական հայրենիքը գտնվում է ժամանակակից մարդու էվոլյուցիայի համար էական նշանակություն ունեցող տարածաշրջանից՝ Բարեբեր մահիկից հյուսիս: Գենետիկական և հնագիտական տվյալները վկայում են, որ ֆերմերներն այդ տարածաշրջանից տարածվել են Եվրոպայի նեոլիթիկ բնակեցման ընթացքում և միախառնվել արդեն գոյություն ունեցող հողագործ և որսորդ բնակչության հետ։ Նշվում է, որ Հայաստանի աշխարհագրությունը կարող է կարևոր դեր ունեցած լինել հնդեվրոպական լեզուների տարածման համար։

Համաձայն People Of Ar-ի  հետազոտության՝  հայ ժողովուրդը սերում է բրոնզեդարյան տեղական մի քանի ցեղից։ Գիտնականների միջազգային թիմը (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իտալիա և Լիբանան)՝ Մարկ Հեբերի գլխավորությամբ, վերլուծել է հայկական գեներն ու համեմատել 78 այլ ժողովուրդների հետ։ 

Արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ ժամանակակից հայերի արմատները գալիս են մ.թ.ա. 3000-2000 թթ. տարբեր  բնիկ խմբերի միախառնումից։ Այդ ժամանակահատվածը համընկնում է բրոնզե դարին։

Գենետիկ մեկուսացվածությունը հայերին եզակի է դարձնում տարածաշրջանում՝ ասվում է հոդվածում։

ԴՆԹ հնագույն նմուշների ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները նշում են, որ հայկական արմատների 29 տոկոսը կարող է ձևավորված լինել նեոլիթյան շրջանի եվրոպացիներից։