Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ Արևելյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ջգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել»,- աել է նա։

Մելանի Ժոլին նաև կոչ է արել  Բաքվի  իշխանություններին հարգել  Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։

«Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք»,- հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։