4515 տարի առաջ Հայկը հաղթեց Բելին: Ցանկացած այլ ազգ կհպարտանար այս փաստով, բայց այսօր այս մասին մենք չենք խոսում, չենք հիշատակում եւ այս ամենին վերաբերում ենք որպես մի լավ հեքիաթի: Դժվար է ասել, թե ինչու է այդպես, բայց նույնիսկ անկախության վերականգնումից հետո, մենք այդպես էլ չենք ուսումնասիրում,լուրջ գիտական աշխատանք չենք իրականացնում օտարների գրած պատմությունների վերաբերյալ, որոնք հաճախ նենգափոխվել են եւ սրբագրվել:
Մենք շարունակում ենք ընդունել օտարների գրած «ճշմարտությունը» մեր ազգի, մեր երկրի պատմության մասին:
Միայն հիքսոսների օրինակը բավական է, հասկանալու համար, թե որքան են նենգափոխել օտարները մեր իսկ պատմությունը: Այնքան պարզ եւ ակնհայտ է, որ հիքսոսները հայերն են, որ հիքսոս բառը ծագում է հայքոս, այլ կերպ ասած հայքեցի բառից, բայց մեզ ուզում են համոզել, որ Ք. ծ. ա. 17-րդ դարում Եգիպտոսը նվաճել եւ այնտեղ մոտ երեք հարյուրամյակ իշխել են ոչ թե հայերը, այլ մի անհայտ ժողովուրդ՝ հիքսոս անվանումով:
«Հիքսոսներ (երբեմն՝ հյուքսոսներ), Առաջավոր Ասիայից սերող մի ցեղ է, որը մ.թ.ա. 17-րդ դարում գրավել են Ներքին Եգիպտոսը եւ հետագայում՝ մ.թ.ա. 16-րդ դարում հիմնել են XV և XVI դինաստիաները»։ Խոսում են Առաջավոր Ասիայի մասին, այնքան անորոշ, կարծես մի անհասկանալի տարածք լինի, այնինչ, խոսքը Հայկական Բարձրավանդակի, Միջագետքի, այլ կերպ ասած Հայաստանի մասին է: Օտարները հասկանալի պատճառներով լռում են, իսկ մենք լռում ենք անհասկանալի պատճառներով, իսկ ով համարձակվում է ասել, թե ամեն ինչ շատ պարզ է, եւ որ հիքսոսները հայերն են, անմիջապես գիտական շրջանակները քմծիծաղ են տալիս, եւ նրանց անվանում դիլետանտներ, այդպես ժամանակին եղավ Արտակ Բզնունու հետ:
Գիտնականների մի խումբ պնդում է, թե եգիպտերեն «Հիքսոս» անունը, որն սկզբնապես նշանակել է «օտար թագավորներ» («հովիվների կառավարիչներ», նաև «հովիվներ»), հետագայում տրվել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Իրականում պարզապես տեղի է ունեցել սովորական նենգափոխում: Եւ առանց ամաչելու գիտնականների այս խումբը պնդում է, թե Եգիպտոսում մոտ երեք հարյուր տարի իշխած ազգի իսկական անվանումը հայտնի չէ:
Իսկ հայերը կամ եթե շատ եք ուզում՝ հին հայերը գրավելով Եգիպտոսը մայրաքաղաքը անվանում են Ավարիս: Ուշադրություն դարձրեք քաղաքի անվանմանը: Ավար, ռազմավար: Եւ այսքանից հետո դեռ գիտնականները համառում են եւ հորինում տարատեսակ հեքիաթներ:
Հիքսոսների պատմությունը շատ նման է ուրարտացիների պատմությանը: Այս դեպքում էլ գիտնական կոչվածները մեզ համոզում են, որ ինչ որ մի տեղից հայտնվեցին ուրարտացիները, որոշ շրջան իշխեցին եւ անհետացան, չթողնելով ոչ մի հետք, ինչպես բյուզանդացիները: