Մխիթար Գալեյանը ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ 2006թ հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց։ Ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել թիվ 149 ավագ դպրոց։
2018թ ընդունվել է նույն համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ 2019 Հունվարի 17-ին զորակոչվեց։ Ծառայում էր Արցախի Հադրութ քաղաքի զորամասում։ Դեռ մանկուց սիրում էր ինքնուրույնությունը: Բնավորությամբ լիդեր էր, ընկերասեր, ուրախ, տաքարյուն, նպատակասլաց, ապացույցն այն է, որ նպատակ դրեց ընդունվել համալսարան անվճար ու այդպես էլ արեց։
Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել. իր մոտ ամեն ինչ լավ էր, այդպես էր միշտ պատասխանում նույնիսկ պատերազմի օրերին։ Նա խիզախ է եղել ռազմի դաշտում։ Իր հրամանատարի՝ Ալբերտ Խաչատրյանի մահից հետո ինքն է վարել մարտը, իր վրա վերցրել բոլոր դժվարությունները։ Ամեն հերոսացած զինվորի անվան հետ մեկտեղ հնչում են նաև իրենց հերոսությունների մասին պատմությունները: Մխիթարը և Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը: