Մենք պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելել Արցախի տարածքները և արձանագրել բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացնենք. հրավիրված ասուլիսին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին։

Նախարարը նշեց, որ այսօր իր պատվիրակության կազմում  Արևելյան Հայաստանում  է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ «ԱԼԻՖ ընկերությունը կարողացել է  արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան,  այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել», – ասաց նա։