Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 33-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝ «Արեւմտյան Հայաստանը և Արցախը»։ Հանդիպման ընթացքում ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց օրենքներ և որոշումներ, որոնք գործուն դեր են կատարում պետության կայացման և ամրապնդման համար։ Նելլի Հարությունյանը ներկայացրեց փոքրկ պատմական ակնարկ, որտեղ հստակեցրեց թե ինչու է Արցախը համարվում Արևմտյան Հայաստանի մաս։ Տիկին Հարությունյանը նշեց, որ ՝ Արցախը, որը նաև՝ Արձախ, Արցախամայր է կոչվել, Հայաստան պետության՝ Պատմական Մեծ Հայքի տասներորդ նահանգն է և ընդգրկում է Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը։ Նրա մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։
Հայաստանի աղետից տուժածներին միջամտության և շտապ օգնության կառույց ստեղծելու առաջարկով ելույթ ունեցավ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Արևմտյան Հայաստանի ընտրական հանձնաժողով դիմած՝ պատգամաթեկնածու Մուրադ Սուրենյանը ։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը zoom հանդիպման ժամանակ անդրադարձ կատարեց ` Շուշեցիների բողոքների հիման վրա Բաքվի իշխանությունների դեմ կազմված հայցադիմումների ներկայացման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացի մանրամասներին և հայտնեց, որ առաջին դատավարությունները կսկսվեն մինչև տարեվերջ։ Կարևորվեց այդ դատավարության քաղաքական նշանակությունը, որովհետև Արևմտյան Հայաստանի կառավարությունը այդ հայտով ընգծել է իր տարածքում գտնվող Շուշի քաղաքից Ադրբեջանական զավթիչների դուրսբերման պահանջը: