Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այդ մասին այսօր՝ Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլրի Ղարիբաշվիլին։
«Վրաստան՝ որպես երկու երկրների (Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի) անաչառ, չեզոք, օբյեկտիվ բարեկամ շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի։ Մենք, մեր երկիրը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել դրան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ, Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը, որի միջնորդը եղել է Վրաստանի կառավարության ղեկավարը։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Վրաստանը մի քանի անգամ, որպես միջնորդ, հանդես է եկել Արևելյան Հայաստանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Բաքուն Արևելյան Հայաստանին է փոխանցել 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։