Հայկյան Սրբազան Տոմարը կոչվում է անշարժ տոմար, որտեղ բոլոր տոները կապվում են Արևի շարժի հետ ու ճիշտ այդ պատճառով է, որ մերժում ենք բոլոր այն մտացածին տոները, որոնք կապվելով լիալուսնի հաշվարկի հետ, այսօր ոմանք տոնում են ու դեռ ավելին, փորձում են դա հայկական ներկայացնել:
Գեւորգ Ներսիսեանը իր միկրոբլոհում գրել է, որ հոկտեմբերի 26-27-ը նվիրված է Մայր Արաքսի վտակներից մեկին՝ ՄՈՒՐՑԻՆ։ Նկարում պատկերված է Մայր Արաքսը իր ձախակողմյան վտակ Մուրացի հետ։ Հիշեցնեմ, որ Հայկյան Սրբազան տոմարում նշված լեռների և այլ վայրերի անունները ցույց են տալիս, որ այդ վայրերում հնում եղել են մեր Հայոց Դիցերին և Դիցուհիներին նվիրված ՄԵՀՅԱՆՆԵՐ ու ՏԱՃԱՐՆԵՐ և այնտեղ եղել է բազմամարդ պաշտամունքի վայր։