Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարեցին, որ մտադիր են շարունակել միջնորդությունը Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը․

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք հավատարիմ ենք խթանելու ԵՄ միջնորդական ջանքերը՝ Բաքվիի և  Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է նա։