14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել  Արցախից դեպի Արևելյան Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Արևելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա: Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։