Հրահատ Կարապետյանը ծնվել է 1983 թ-ին Սիսիան քաղաքում: Տեղի թիվ 2 դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում ՝ որպես վարորդ: Այնուհետև 2001 թ.-ին զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել Էջմիածնում: Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում, ավելի քան 20 տարի ապրել է Շաքի բնակավայրում, ապա սոցիալական խնդիրների պատճառով մեկնել  ՌԴ, 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք՝ հավերժ հայրենիքում մնալու նպատակով: Նա գտնում էր, որ հայրենիքն ուրիշ է, միևնույնն է, օտար հողում մնում ես օտար, քո հայրենիքն է քեզ ուժ տվողը: Ամուսնանալով Հասմիկ Կարապետյանի հետ և ունենալով 3 զավակ․

-Ընտանիքը զորեղ բան է,- ասում էր Հրահատը:

2013 թ.-ից  անցել է պայմանագրային  զինվորական ծառայության:

Հրահատը զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ: Հոկտեմբերի 10-ին,Կարմիր շուկայի մոտ Հրահատի մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Սակայն շատ ու շատ կամավորների, զինվորների պես Հրահատն էլ գնաց հայրենիքի պաշտպանության սուրբ գործով և այդպես էլ ցավոք հետ չեկավ: